Բաքուն զորքեր է կուտակել ԼՂ-ում ու Հայաստանի հետ սահմանին, իրավիճակը պայթյունավտանգ է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական, ատելության հռետորաբանությունը։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի նշեց․ «Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ