Ադրբեջանն ասում է՝ ինչ ուզում եմ, տվեք բանակցություններով, թե չէ կվերցնեմ ուժով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

«Օրեր առաջ տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն  է»։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։

Փաշինյանը նշեց, որ իրադարձությունների նկարագրությունից կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանի մտադրությունները չեն փոխվում։

«Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության հարցում»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը շեշտեց, որ Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվում․

«Ադրբեջանն ասում է՝ ինչ ուզում եմ, տվեք բանակցություններով, թե չէ կվերցնեմ ուժով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ