ԼՂ-ում իրավիճակը կայուն է, սակայն, անկայունության օջախներ են ստեղծվում․ Փաշինյանը՝ Պուտինի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

․

Մոսկվայում ընթացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել է ՌԴ նախագահի և Ռուսաստանի դերակատարությունն ու ջանքերը հրադադարի կնքման հարցում:

«Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ԼՂ-ում իրավիճակը կայուն է, սակայն, երբեմն, անկայունության օջախներ են ստեղծվում։ Անկայուն է նաև իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս առիթով բազմիցս խոսել ենք, այստեղ նույնպես մշտական անհանգստության օջախ կա վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասել է Փաշինյանը։

Խոսելով15 հայ ռազմագերիների վերադարձի մասին Փաշինյանը ընդգծել է ռուսական կողմի դերակատարությունն ու հիշատակել հունիսի 24-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը, որից մեկ շաբաթ անց տեղի է ունեցել ռազմագերիների վերադարձը:

--00--ԱՀ