Վարկած. Փաշինյանը վախենում է Ալիևին տված խոստումը կատարել, դա հանձնում է պատերազմով. Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

4a97a0c412cd794ce480d9ce0f8baa02_M

Փաշինյանը Ալիևին խոստումներ է տվել անկլավների վերաբերյալ, հիշո՞ւմ եք նրա հրապարակային խոսքերը, որ ասաց՝ անկլավները ողբերգություն չեն, կարելի է նոր ճանապարհներ սարքել: Այս հայտարարությամբ ինքն ըստ էության ճանաչեց, որ այդ անկլավները պետք է վերադարձնել Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Հիմա քանի որ Փաշինյանը իր խոստումը չի կատարում, ըստ երևույթին որոշել են այդ հարցը ուժով լուծել, հնարավոր է Երասխում և Տավուշում: Հիմա, քանի որ Փաշինյանը վախենում է փակ դռների հետևում տված խոստումը կատարել, դա հանձնում է պատերազմով, որ ասի, տեսեք Ադրբեջանը հարձակվեց, մենք ի՞նչ անենք:

Բայց այստեղ կարևոր է մեղավոր գտնելը, Ռուսասատանի հետ հարաբերությունների լարումը ուղղված է հանրությանը՝ ցույց տալու համար, որ տեսեք մեր դաշնակիցը իր պարտավորությունները չի կատարում, մեզ չի պաշտպանում, մեղավորը նա է:

Փաշինյանն էլ դեպի ՆԱՏՕ քայլեր է անում, սրում է հարաբերությունները, որ Սահակաշվիլու նման ապաստան ստանա, որ ասի, տեսեք ես Ռուասատանի դեմ պայքարել եմ, ինձ ապաստան տվեք, դրա համար ինքը սրում է հարաբերությունները ՌԴ հետ»:

--00—ՅՄ