«Իմ քայլին» պետք է բացատրել, որ այսօր արտահերթ ընտրությունը պետական հանցագործություն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ստեփան Դանիելյան

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամերիկայի ու Եվրոպայի հայկական լրատվամիջոցները պետք է «Իմ Քայլի», այսինքն՝ Նիկոլի քայլի պատգամավորների հետ կապվեն, հարցազրույցներ վերցնեն (պարտադրեն իրենց հարցերին պատասխանել), նաև բացատրեն, որ այս իրավիճակում արտահերթ ընտրություններ կազմակերպելը պետական հանցագործություն է, ու հետագայում, երբ փախչեն Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, հանգիստ կյանք չեն ունենալու, ակտիվ մերժված են լինելու ու Նիկոլին համարժեք կարգավիճակով են ողջ կյանքն ապրելու։

Նրանց մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը։ Երկրագնդի վրա որևէ կետում հանգիստ կյանք դրանք չպետք է ունենան։

Հիմա գնալ ընտրությունների, նշանակում է վերջնական քաոսի տանել երկիրը, սահմանների ինքնապաշտպանությունը վերջնականապես տապալել, քաղաքացիական պատերազմի վիճակ ստեղծել։ Դրա համար այդ կամազուրկները պետք է պատասխանատվություն կրեն»:

--00--ԱԹ