Լիտվացի գործընկերոջս ներկայացրել եմ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերջին սրացումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

375160154_680623277446849_5019996878969837701_n

Սեպտեմբերի 5-ին ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Նորանշանակ դեսպանին շնորհավորել եմ պաշտոնի ստանձման կապակցությամբ և կարևորել Հայաստան-Լիտվա երկկողմ համագործակցությունը։

Դեսպանն իր հերթին հայտնել է, որ շարունակելու է բոլոր ջանքերը ներդնել՝ Հայաստան-Լիտվա ինչպես բարեկամական, այնպես էլ համագործակցային ամուր հարաբերությունների պահպանման և զարգացման համար։

Լիտվացի գործընկերոջս ներկայացրել եմ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերջին սրացումները և անդրադարձել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին»։

--00—ՅՄ