Թեհրանում հանդիպել են Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

հանդ

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Հաքան Ֆիդանն այսօր (կիրակի) հանդիպել են Իրանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ֆիդանը այցով ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Սա Ֆիդանի առաջին այցն է Իրան՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։

--00—ԼՀ