«Հերոսներ». հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

մանկ

 Ֆրանսիայում կայանալիք 21-րդ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն է  «Հերոսներ» (Heroes), հայտնի է նաև տարբերանշանը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի էջում:

«Մանկական Եվրատեսիլ» երգի 21-րդ մրցույթը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի՝ Նիս քաղաքում։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ հոբելյանական մրցույթը, տեղի է ունեցել Հայաստանում։ Երևանում կայացած 20-րդ «Մանկական Եվրատեսիլում» հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

--00--ԼՀ