Հայաստանը չի մասնակցի Մանկական Եվրատեսիլին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

եվրատեսիլ

Հայաստանի հանրային հեռարձակողը, հայտարարել է որ Հայաստանը չի մասնակցի այս տարվա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին: Այս մասին հայտնում են Հանրային ՀԸ-ից: Հանրային հեռարձակողը չի կարող իրականացնել մրցույթի նախապատրաստական աշխատանքները ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից՝ Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության պատճառով:

Մրցույթը կհեռարձակվի 2020 թվականի նոյեմբերի 29-ին՝ Լեհաստանից, որին կմասնակցեն 12 երկրի ներկայացուցիչ: «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալը ասել է.

«Հայաստանը Մանկական եվրատեսիլի հաջողակ մասնակիցներից մեկն է և նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել։ Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, և սա շատ ցավալի լուր է՝ նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021-ին»։

--00--ԱԹ