Ադրբեջանը 60-ից ավելի անգամ կրակել է Երասխի գործարանի ուղղությամբ, թիրախավորել է բանվորների կացարանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

եր

«Հայտնում ենք ձեզ, որ վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախատեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Կատարվել է ավելի քան 60 կրակոց»:

Այս մասին հայտարարություն է տարածել GTB Steel LLC ընկերությունը։

--00--ԼՀ