Պատժից խուսափողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ոստ

Օգոստոսի 26-ին, ժամը 11.45-ին, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղում հայտնաբերել և ձերբակալել են Վանուշ Ս.-ին: Հունիսի 21-ից նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի` պատժի կրումից խուսափելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԼՀ