Պարգևատրման արարողություն ՔՈԳՎ-ում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Լրացել է ԱՊՀ անդամ պետությունների կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացման բյուրոյի 30-ամյակը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Հոբելյանի կապակցությամբ, կոորդինացման բյուրոյի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Օլեգ Կոնովալովի հրամանով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Գրիգոր Մկրտչյանը և վարչության մի շարք պաշտոնյաներ պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար», «Համագործակցության համար» հուշամեդալներով և պատվոգրով:

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում:

ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Սարգսյանը հանձնելով պարգևները՝ շնորհավորանքի ջերմ խոսքեր ասաց, հաջողություններ մաղթեց և հույս հայտնեց, որ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության շրջանակներում հանցավորության դեմ պայքարում ՀՀ և ՌԴ ՆԳ նախարարությունների սերտ գործակցությունը մշտապես բարձր արդյունքներ կգրանցի՝ ի նպաստ օրինականության և կարգուկանոնի պահպանման:

--00--ԼՀ