Շտապօգնության աշխատակիցները կստանան պարգևատրում. ԱՆ խոսնակն արձագանքել է Արման Աբովյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

Արման

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի՝ հեռախոսազանգ է ստացել մի քաղաքացուց, որն ասել է, թե շտապբուժօգնության վարորդները և մյուս աշխատակիցները չեն ստացել այս ամսվա պարգևավճարները։

«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե արդյոք շտապօգնության աշխատակիցներն այս ամիս պարգևատրվե՞լ են, թե՞՝ ոչ, տեղեկացնեմ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մայիս ամսվա համար»,-գրել է խոսնակը:

Ավելի վաղ աԱրման Աբովյանը գրել էր. «Քիչ առաջ ստացա հեռախոսազանգ մի քաղաքացուց, որն աշխատում է Երևանում՝ շտապբուժօգնության ծառայությունում, որպես վարորդ...

Հաստատելու կամ հերքելու համար, դիմում եմ իմ ընկերներին, որոնք աշխատում են շտապ բուժօգնության հաստատություններում։ Առավոտյան նաև պաշտոնապես հարցում կիրականացնեմ»,– գրել էր պատգամավորը։

--0—LՄ