Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

սպ

Հորդանանում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Իբոյանը հաղթեց նաև թուրք մրցակցին 6։3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Նշենք, որ երիտասարդական ԱԱ-ն մեկնարկել է օգոստոսի 14-ին և կավարտվի օգոստոսի 20-ին։

--00—ԼՀ