Պատերազմից հետո դեռւես 300 հայ և ադրբեջանցի անհետ կորած են համարվում. ԿԽՄԿ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հետպատերազմական իրավիճակում արվող աշխատանքներին և դրանց արդյունքներին։

Հոդվածում նշվում է, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում՝ հայեր և ադրբեջանցիներ:

«2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մասունքներ։ Դրանից հետո սկսվել է մասունքների նույնականացման և նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը»,-ասվում է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ավելի քան 4500 հայ և ադրբեջանցի անհետ կորած են համարվում 1990-ականների հակամարտության հետևանքով:

Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:  Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայող և քաղաքացիական անձ։

--00--ՍԳ

Տեսանյութեր