Ռուս կամենդատն ասել ա հայերին ու ադրբեջանցիներին՝ դիրքերը քաշեք, թշնամին եկել, մտել ա․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

«Ազատական» կուսակցության նախագահ, նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը ԱԺ-ում լրագրողներին որոշ պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչ է կատարվում Ասկերանի շրջանում։

«Ռուսական կողմը դիմել էր, որ ՊԲ-ն պոստերը հաներ էդ տեղից, թե պոստերը իմաստ չունի, երկու կողմն էլ հեռացնում են։ Հետո պարզվել է, որ ադրբեջանցիք եկել են, այդտեղ նստել»։

24News-ի թղթակցի հարցին՝ կանխատեսելի՞ չի եղել, որ այդպիսի քայել կանեն, Սամվել Բաբայանը պատասխանել է․ «Չէ, չի եղել։ Հիմա ռուսական կողմը գնացել է, որ էդ հարցերը կարգավորի»։

Նա նաև հավելել է, որ այդ հատվածում ընդհանրապես բնագիծ գոյություն չունի, բայց բնագիծ գոյություն չունի ոչ միայն այդտեղ, այլ բազմաթիվ այլ տեղերում ևս։

Մանրամասները՝ տեսանյութում։