Արցախում առկա իրավիճակը հատել է հումանիտար աղետի սահմանը. Հարությունյանը՝ ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

fr

ՌԴ-ում Հայաստանի և Հնդկաստանի դեսպանները քննարկել են Երևանի և Նյու Դելիի միջև երկկողմ համագործակցության հարցեր և երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները։

Վաղարշակ Հարությունյանը Փավան Կապուրին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքը 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին, ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը հատել է հումանիտար աղետի սահմանը՝ ըստ էության բացահայտելով խաղաղ բնակչությանը փաստացի պաշարում հայտարարած Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։

 

--00—ԱՊ