Հայրենականը փոխեց համաշխարհային պատմության ընթացքը․ Հարությունյանը հանդիպել է հայ վետերաններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

vagharshak

Մայիսի 8-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանի և Ներսես Սիմոնյանի հետ: Վետերանները Հայաստանից Ռուսաստան են ժամանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սադիկովի նախաձեռնությամբ՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի կապակցությամբ: Տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Իր խոսքում դեսպան Վ.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վետերաններին Մեծ հաղթանակի համար՝ նշելով, որ այն փոխեց համաշխարհային պատմության ընթացքը և շատ սերունդների համար արժանապատիվ կյանք կանխորոշեց: Նա նաև հատուկ ընդգծել է հայ ժողովրդի ներդրումը՝ ֆաշիզմի դեմ ընդհանուր հաղթանակի գործում։

վաղարշակ

Հանդիպմանը դեսպանը վետերաններին է հանձնել «Անկախ պետությունների վետերանների հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի հուշամեդալը( ղեկավար` գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկով):

--00—ՍՊ