Վաղարշակ Հարությունյանը Սոչիի հայ համայնքի հետ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

վաղարշակ

Ապրիլի 2-ին Կրասնոդարի երկրամաս կատարած այցի շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սոչիի հայ համայնքի ակտիվի հետ: Հանդիպմանը մասնակցում էին համայնքային կառույցների, գործարար շրջանակների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրությունից։  

Իր ելույթում Վ.Հարությունյանը կարևորել է համայնք-հայրենիք կապերի ամրապնդումը, ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը ժամանակակից պայմաններում, խոսել երկու պետությունների միջև փոխգործակցության հիմնական ուղղությունների մասին, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում ՌԴ առանցքային դերակատարությանը:

Վ.Հարությունյանը կարևորել է նաև համայնքի դերը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացման գործում, ինչպես նաև խոսել երկրի տնտեսական և ներդրումային հնարավորությունների մասին:

Հանդիպման շրջանակներում Ռուսաստանում Հայաստանի դեսպանը պատասխանել է հայրենակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, տնտեսության և ներդրումների ոլորտում կառավարության ծրագրերին, ինչպես նաև այլ թեմաների:

Վ.Հարությունյանը Սոչիում այցելել է նաև Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցի և հանդիպել եկեղեցու վանահայր Տեր Եզնիկ քահանա Ղազարյանի հետ:

--00—ՍՊ