Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը կրկին քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

․

Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որտեղ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքներ են կատարվում», - ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ