Փաշինյանի կոչերն ամոթ են. Բաքուն Արցախում համակենտրոնացման ճամբար է հիմնելու, ի՞նչ են մտածում ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հայտարարությունը՝ ճանաչել Արցախն իբրև Ադրբեջանի մաս, խայտառակություն է, սակայն արցախցին ցանկանում է հասկանալ, թե ինչ են այս մասով մտածում են Հայաստանի քաղաքացիները։ Այս մասին 24News-ի ռուսալեզու "Регион и мы" հաղորդման շրջանակներում հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Ի՞նչ իրավունքների մասին է խոսքը։ Լաչինի միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ Արցախում ցանկանում է ստեղծել լավագույն դեպքում ռեզերվացիա, իսկ իրականում՝ համակենտրոնացման ճամբար», - նկատել է նա։ Բաբայանը նաև անընդունելի է որակել արցախյան որոշ շրջանակների այն թեզը, թե կարելի է սկսել առևտուր Աղդամի ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ