Բաքուն Դավիթ Բաբայանին սպառնացել է զավակներով, դրա համար նա կամավոր հանձնվել է․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ԵՄ-ն իրեն խողովակի տեղ է դրել, իբր չի հասկանում որ պետք է Ադրբեջանի հետ խզի գազային պայմանագիրը, պատժամիջոցներ կիրառի և Ալիևի կլանի օֆշորայն միլիարդները սառեցնի։ Եթե ԵՄ-ն արձագանքի Եվրախորհրդարանի բանաձևին և պատժամիջոցներ կիրառի, կարող ենք ակնկալիքներ ունենալ, որ Ալիևի ձեռքը կբռնեն, քանի որ հաջորդը Հայաստանն է։ Անդրադառնալով Գրանադայի հանդիպումից Ալիևի հրաժարվելուն՝ Զոհրաբյանն ասաց, որ իր համոզմամբ, Ալիևը չգնաց Գրանադա, քանի որ նրան այլևս միջազգային հարթակները պետք չեն, հոկտեմբերի 6-ին Պրահայում Արևմուտքից քամեց այն, ինչ ուզում էր։

«Բրյուսելը Ալիևին պետք չէ, նա «տշեց» միջազգաին հանրությանը՝ ստանալով առավելագույնը, զոհասեղանին Հայաստանն է։ Ալիևը, չգնալով Գրանադա, ասում է՝ խնդիր ունեմ 29․800 քկմ-ն Հայաստանի տարածք ճանաչելու հետ, Հայաստանը այդքան չի լինելու»,- ավելացրեց նա։

Անդրադառնալով Բաքվի կողմից ձերբակալություններին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անընդունելի է մարդկանց ուրախությունը Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար, եթե Արայիկ Հարությունյանը պետք է պատժվի, ապա հայկական բանտում, ոչ թե ադրբեջանական։

«Դավիթ Բաբայանի զավակներին սպառնացել են, որ թույլ չեն տա Արցախից դուրս գալ, նա ստիպված է եղել կամավոր հանձնվել։ Զարհուրելի է, որ Փաշինյանը կարող է նաև Արցախի վերջնական հանձնումը մարսել՝ ռեալ հակազեդցություն չունենալով։ Չինգիզ խանը, պարսկական շահերը, սելջուկները չկարողացան արցախցիներին տեղահանել, բայց Նիկոլ Փաշինյանը դա կարողացավ անել, ամո՛թ մեզ, ու հիմա փորձում է իր պատասխանատվությունը «սվաղել» բոլորի վրա»,- եզրափակեց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ