Ջրափրկարարները ափ են մոտեցրել 30 մետր լողալով հեռացած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

361859097_226590323670411_7475656806478828563_n_v1.thumb_.jpg

Հուլիսի 19-ին, ժամը 16:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա նկատել են լողացող քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ջրափրկարարները քաղաքացուն (Ա. Գ., ծնված 1989 թ․) մոտորանավակով մոտեցրել են ափ. բժշկական օգնության անհրաժեշտություն չկա:

--00—ԶՀ