Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Սևան

Օգոստոսի 31-ին, ժամը 14։29-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ջափրկարարները Կ․ Ն․-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ:

--00--ԱՀ