Միգուցե Ֆրանսիան էր ուզում՝ Մակրոնի խոսքերը գաղտնազերծվեն, քանի թուրքահպատակները զիջում են ամեն ինչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Միգուցե Ֆրանսիան էր ուզում, որ Մակրոնի խոսքերը գաղտնազերծվեն, քանի թուրքահպատակները զիջում են ամեն ինչ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Կրպեյանի համոզմամբ, Վարդան Օսկանյանը բազմափորձ դիվանագետ է, ոլորտի պրոֆեսիոնալ, որը փորձում է շտկել ստեղծված բարդ դրությունը, իսկ իշխանության ներկայացուցիչները, ըստ Կրպեյանի իրենց համառ տգիտությամբ սոսնձված են իրենց աթոռներին և զբաղված են ամեն ինչ հանձնելու քաղաքականությամբ։

Պատգամավորի պնդմամբ, ստեղծված իրավիճակը պատահականության կամ էլ գիտելիքների պակասից չէ, ըստ նրա՝ իշխանությունը հետևողականորեն իրականացնում է իր հակահայ քաղաքականությունը՝ սպասարկելով թշնամու շահերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ