Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի Ադրբեջանի արհամարհանքը ՄՔԴ-ի հրամանների նկատմամբ․ Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

54403432_0_0_1600_901_1920x0_80_0_0_e480b181a989a237609d32c1acc02418

Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի նման գործողությունները և արհամարհանքը Միջազգային քրեական դատարանի հրամանների նկատմամբ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Հայաստանն ակնկալում է, որ միջազգային կոմիտեն կօգտագործի իր բոլոր լծակները՝ ապահովելու Միջազգային քրեական դատարանի հրահանգների կատարումը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, ինչը կարևոր է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը և էթնիկ զտումների քաղաքականությունը կանխելու համար»,- գրել է նա։

--00—ՅՄ