Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամ է խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում. Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

l-DEYgJu9kbN

Ադրբեջանը կարող է հայտարարել, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացմամբ, սակայն, դժբախտաբար, բառերը բավարար չեն՝ մենք պետք է կենտրոնանանք գործերի վրա։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

«Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության պաշտպանած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում»,-ասել է փոխնախարարը:

--00—ՅՄ