«Իսկանդերի» օգտագործման ամբողջական իրավունքը մերն է, այդ զենքը մենք գնել ենք. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

«Իսկանդերի» օգտագործման ամբողջական իրավունքը մերն է, այդ զենքը մենք գնել ենք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Օհանյանի համոզմամբ, իշխանությունը նորից փորձում է մանիպուլիացիաներ իրականացնել՝ ցույց տալով, թե բոլորը մեղավոր են, բացի իրենցից։

Գեներալի պնդմամբ, իշխանության ամենակոպիտ սխալը պատերազմից առաջ հրամանատարներին փոխելն էր։ Ըստ նրա՝ եթե պատերազմի ժամանակ շտաբի պետ լիներ Մովսես Հակոբյանը, իսկ ՊԲ հրամանատար՝ Լևոն Մնացականյանը, ապա ամեն ինչ կարող էր այլ կերպ ավարտվել։ Օհանյանը նաև նշեց, որ բանակին ուղղված քննադատությունների զգալի մասը կեղծ են, իրենց օրոք ահռելի թվով սպառազինություն է մատակարարվել, իսկ զորքերը գործել են ըստ սահմանված պլանի և ըստ անհրաժեշտության։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ