Արմավիրում ավագ եղբայրը ծանր վնասվածք էր պատճառել կրտսերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

1f34742d-fe92-41fd-96f9-61cadcef413c.jpg

Հուլիսի 9-ին Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Խանջյան գյուղի տներից մեկի բակում վիճաբանություն է եղել 63-ամյա և 52-ամյա եղբայրների միջև, որի ընթացքում ավագ եղբայրը մանգաղով խփել է կրտսերին:

Ժամը 17.55-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. խանջյանցի 52-ամյա տղամարդը «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վիրավորում, պնևմոթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել էր բուժօգնության:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները 63-ամյա տղամարդուն ձերբակալել և ներկայացրել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

--00—ԶՀ