Փաշինյան, եթե Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, քո ի՞նչ գործ Ալիևն իր «ներքին խնդիրներն» ոնց կլուծի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24news

photo_2023-07-07_11-21-57

Աբսուրդ է, երբ 120.000 արցախայերին ու Եռաբլուր ուրացողն Արցախի անվտանգությունից է խոսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Երբ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեմ «հայրենասիրական» ճառեր եք ասում, հիշեք՝  Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ նախագահները 2009-2013թթ. 5 հայտարարություններով ճանաչել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Նույնիսկ աղետալի նոյեմբերի 9-ի հայտարարրության մեջ Արցախը նշված չէ,  որպես Ադրբեջանի մաս։ Ավելին, այդ հայտարարության  մեջ 4 անգամ Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես առանձին միավոր։

Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում  ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ հետագայում դա արեց Բրյուսելում, Ռեկյավիկում, Մոսկվայում եւ Երեւանում /մի քանի անգամ/:

Ու այսքանից հետո Նիկոլը չի ամաչում ու մի հատ էլ Լաչինի միջանցքից ու Արցախի անվտանգությունից է խոսում։

Աբսուրդ է, երբ 120.000 արցախահայերին ու Եռաբլուր ուրացողն Արցախից է խոսում։

Փաշինյան, եթե դու Արցախն ու Լաչինն էլ հետը ճանաչում ես Ադրբեջանի մաս, քո ի՞նչ գործ Ալիևն իր «ներքին խնդիրներն» ինչպե՞ս կլուծի։

Դու ո՞վ ես։

Ոչ՝ ՄԱԿ ես, ոչ՝ ԵԱՀԿ ես, ոչ՝ Կարմիր խաչ ես։

Հերիք բոլ է հերթական քաղաքական կապիկությամբ զբաղվես։

Դու Արցախն Ադդբեջանին հանձնած կապիտուլյանտ դավաճան ես»։

--00—ՅՄ