Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Լևիկ Միքայելյանը՝ արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

357742707_652446066911476_4281155076078970088_n-750x375

Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը (61կգ) արծաթե մեդալ է նվաճել։ Հայ ըմբիշը գոտեմարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալահվերդիևի հետ ու պարտվեց 0:2 հաշվով:

Լևիկ Միքայելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Գերմանիան ներկայացնող Դարիո Դիտրիխին: 1/4 եզրափակիչում նա ժամանակից շուտ հաղթանակի էր հասել սլովակ Ռոբերտ Մարտին Մեժառոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել Բենջամին Զալան Բոեյտեին:

Հուլիսի 2-ին Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտեր կանցկացնեն Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ՝ Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ):

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում հուլիսի 1-ին բրոնզե մեդալակիրներ էին դարձել Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):

--00—ՅՄ