Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

․

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը  Եվրոպայի  առաջնության եզրափակիչում զիջեց Վրաստանի ներկայացուցչին և նվաճեց արծաթե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց վրացի ԳեորգիԿուշինաշվիլու հետ: Ռաֆայել Հովհաննիսյանը պարտություն կրեց 4:0 հաշվով:

Մինչ այս Հայաաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել ՀովհաննեսԲաչկովը, արծաթե մեդալակիր` Արթուր Բազեյանը, իսկ Նարեկ Մանասյանը` բրոնզե:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելիմարզիկ:

Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

--00--ԱՀ