Արմավիրի մարզում բախվել են ЗИЛ-ն ու մարդատար Газель-ը, վիրավորները վերադառնում էին ծիրան հավաքելուց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

356226428_734668781998243_6545658934475286281_n.thumb (1).jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Հացիկ - Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են  ЗИЛ բեռնատարն ու մարդատար Газель-ը: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: 

Ոստիկանություն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վերադառնում էին դաշտային աշխատանքներից, որտեղ ծիրան հավաքելիս են եղել:

--00—ԶՀ