Ավտովթար Վայոց Ձորի մարզում. կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

վթար Շամշյան

Երեկ, հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ 45-ամյա Ավագ Բարսեղյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ․ Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ 55-ամյա Նունե Ավետիսյանը, Կապանի բնակիչ 23-ամյա Սիրանույշ Գյումշուդյանը, Opel-ի վարորդ Ա․ Բարսեղյանն ու նրա ուղևոր՝ 17-ամյա Նարեկ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Հ․ Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ծառայության պետ, իսկ Ա․ Բարսեղյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

--00--ԱԹ