ԱՄՆ-ն Ալիևին չի ներելու Երասխում իրենց դրոշի վրա կրակելու համար. Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Թշնամին երկու ուղղությամբ կրակել է՝ անօդաչու սարքով, երկրորդը՝ ականանետով է խփել, ամեն մասում երկու զոհ ենք ունեցել, չեմ կարծում, որ զարգացումներ կլինեն, եթե գործողություններ էլ լինեն, տեղային են լինելու, որովհետև արձաքանքները շատ են: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Բանակցություններն ի օգուտ Արցախի պետք է լուծվեն, դրա համար Ադրբեջանը սահմանում լարվածություն է ստեղծում: Ամերիկան խառնված է գործին, Բաքուն ռիսկ չի անի լայնածավալ հարձակման գնալ, Ալիևը Վաշինգտոնից վախենում է»,- ավելացրեց պատգամավորը: Անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից երեկ արված գրառմանը՝ ի պատասխան ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին Փաշինյանի հայտարարությունների, պատգամավորը նշեց, որ Օնիկ Գասպարյանը հանձնաժողովում նման դիտարկումներ չի արել. «Օնիկ Գասպարյանը նման բաներ չի ասել քննիչ հանձնաժողովում, միայն պատերազմի պատկերն է ներկայացրել մինչև սկսելը ու ընթացքը, քաղաքական ուժերի մեղավորության մասին չի խոսել»:

«Պատերազմի ժամանակ ԶՈւ-ում ղեկավարում չի եղել, մեկը մյուսից տեղյակ չեն եղել, դրա համար զորամասը հրաժարվել է մասնակցել պատերազմին, 1200 քրգործ կա հարուցված, ամեն ինչ կպարզվի: Քննիչ հանձնաժողովը ստուգում է, թե տվյալ զորամասը ինչի համար է հրաժարվել, տվյալ զորամասը իր տեղակայման վայրից, որ պետք է գնար պատերազմի դաշտ, մարդ չի թողել, որ գնա, շատ հանգամանքներ կան: Ստեփանակերտի Ցորի բրիգադը հրաժարվել է պատերազմին մասնակցել, քրեական գործ է հարուցված, պիտի պատասխան տան, թե ինչու պատերազմին չեն մասնակցել»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ