Ալիևը փոխեց ՀՀ-ի ներքին կյանքը․ նա շտապում է ու Երասխով փորձում ստանալ Սյունիքի միջանցք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

«Ադրբեջանն արդեն իսկ մի քանի նպատակներից մեկին հասել է․ Ալիևը Հայաստանի ներքին կյանքում փոխեց քննարկումների դիսկուրսը, մենք արդեն պաշտպանում ենք Սյունիքը, իսկ հիմա նաև Երասխը, բայց ոչ Արցախը։ Քննարկումներում և ինֆորմացիոն հոսքերում այն վերջին տեղում է այսօր։ Մենք չենք խոսում այն մասին, թե ինչ է Արցախում կատարվում, ինչպես է կարգավորվում Արցախյան հարցը և այլն։ Մենք արդեն ՀՀ-ի մասին ենք խոսում, իսկ դա Բաքվի որդեգրած նպատակային քաղաքականությունն է, որն աշխատում է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, բոլոր աշխարհաքաղաքական խաղացողները, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից, շահագրգռված են, որ այստեղ կայուն լինի իրավիճակը։

«Ալիևը գործում է արագ, շտապում է, քանի որ մտածում է՝ շուտով կկայունանա իրավիճակը։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ՀՀ-ից առավելագույնը պոկել։ Հիմնական թիրախն, իհարկե, Սյունիքի միջանցքն է, և Երասխի ուղղության լարվածությունը ևս հենց այդ համատեքստում է»,նշել է Իսկանդարյանը։

Քաղաքագետի համոզմամբ, այս պահի դրությամբ դժվար թե սահմանային սրացումները վերաճեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս