Եթե խելքներս հավաքենք գլուխներս, 3 տարուց Ալիևը կգրի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

«Երասխում կատարվածը զուտ սահմանային միջադեպ է, մեծ պատերազմի հնարավորություն չկա»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա համոզմամբ, գուցե Նիկոլ Փաշինյանին փորձել են պարտադրել, բայց նա բարեբախտաբար դիմադրել է և Սյունիքով միջանցք տալու մասին խոսք չկա։

Արամ Սարգսյանը կարծում է՝ քանի դեռ Արցախի կարգավիճակը հստակեցված չէ, կոմունիկացիաների ապաշրջափակում չի կարելի անել։  

«Հանրապետություն» կուսակցության նախագահը նաև նշեց՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի երեք տարի անց Ալիևը գրի՝ պատերազմ, թե խաղաղություն հոդվածը (համեմատությունը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համանուն հոդվածի հետ, որով առաջարկվում է Արցախյան հարցի կարգավորման տարբերակ-հեղ․)։

Նրա կարծիքով, այս դժվարին փուլում իշխանությունը անում է այնքան, որքան կարողանում է, իսկ անկլավների և միջանցքի մասին խոսում է Ադրբեջանը, դա նրան է ձեռք տալիս։  

«Հայաստանում որոշ քաղաքական ուժեր դա տիրաժավորում են իշխանությանը վնասելու համար, առանց հասկանալու, որ վնասում են նաև պետությանը»,-նշեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս