Վանաձորում հայտնի «Երեք լճեր» կոչվող լճերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24news

Screenshot_1

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում՝ «Երեք լճեր» կոչվող տարածքի լճերից մեկում դի է նկատվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։

Օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները լճից դուրս են բերել տղամարդու դի։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ