Խաղաղ բանակցությունների հանգուցալուծումը անհրաժեշտ է մեզ, և առավել ևս Հայաստանին. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news

CivilNet.01_08_58_13.Still585-822x462_1673370367

Խաղաղ բանակցությունների հանգուցալուծումն այսօր անհրաժեշտ է մեզ, և առավել ևս՝ հենց Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա խոսել է նաև սեփական բանակը նոր զինատեսակներով, այդ թվում՝ հեռահար հրթիռներով համալրելու գործընթացի մասին՝ բացատրելով դա տիրող աշխարհաքաղաքական իրավիճակով, տարածաշրջանում նոր սպառնալիքներով և Հայաստանում «գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերով»։

«Անցած հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ անցած ամիս նույնիսկ նշեց Ադրբեջանի տարածքը` թվերով, այդ հայտարարությունները նույնպես պետք է լինեն թղթի վրա, և Հայաստանը պետք է ստորագրի դրանք»,-ասել է նա։

--00—ՅՄ