Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Մրտեյանը նվաճել է 3-րդ մեդալը՝ արդեն մեծահասակների մրցապայքարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

d5ad6097-f71f-4e10-8572-45be39944094.jpg

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանը երրորդ մեդալն է նվաճել՝ 60 կգ քաշային կարգում դառնալով Եվրոպայում երրորդ ուժեղագույն բազկամարտիկը, այս անգամ արդեն մեծահասակների մրցաշարում։

2

Նշենք, որ իր տարիքային խմբում՝ պատանիների մրցապայքարում Մրտեյանն արդեն երկու ոսկի է նվաճել այս տարի։

Իսկ մինչ այդ պատանի մարզիկն արդեն դարձել էր Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն։

Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 31 երկրի ավելի քան 900 մասնակից։
 

2

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնությանը մեր մարզիկը նվաճել է ոչ միայն իր տարիքային խմբի ոսկե մեդալները, այլ նաև նույն քաշային կարգի մեծահասակների ոսկե մեդալները՝ աջ և ձախ ձեռքերի մրցապայքարում։

Մրտեյանը հայտնի է «Հայկական վագր» մականունով։

--00--ԶՀ