Արման Մրտեյանը Եվրոպայի բազկամարտի առաջնությանը կրկին չեմպիոն է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

timthumb.jpg

Մոլդովայում ընթացքող Եվրոպայի բազկամարտի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել։

Առաջնությանը մասնակցում է 31 երկրի ավելի քան 900 մասնակից։

Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգում մրցող մեր մարզիկը Եվրոպայի քառակի չեմպիոն է, նա նվաճել է ոչ միայն իր տարիքային խմբի ոսկե մեդալները, այլ նաև նույն քաշային կարգի մեծահասակների ոսկե մեդալները՝ աջ և ձախ ձեռքերի մրցապայքարում։

Մրտեյանը նաև աշխարհի կրկնակի փոխչեմպիոն է։ Մարզիկը վաստակել է «Հայկական վագր» մականունը։

--00--ԶՀ