Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը 17-ամյա Արման Մրտեյանն անցավ եզրափակիչ փուլ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

1.v1.jpg

Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող աշխարհի փոխչեմպիոն, 60 կգ քաշային կարգում մրցող 17-ամյա Արման Մրտեյանն այսօր ձախ ձեռքի մրցապայքարում անցավ եզրափակիչ փուլ։

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մայիսի 7-ին մեկնարկել է Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, այն կտևի մինչև մայիսի 14-ը, կմրցեն 27 երկրի մարզիկներ։

Առաջնությանը մասնակցում են հետևյալ երկրների ներկայացուցիչ մարզիկները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա։

Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ։

--00--ՀԶ