Բուխարեստում մեկնարկել է բազկամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանը կներկայացնի 11 մարզիկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

1.v1.jpg

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկել է Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, այն կտևի մինչև մայիսի 14-ը, կմրցեն 27 երկրի մարզիկներ։ Այս մասին հայտնում է Բազկամարտի Եվրոպայի ֆեդերացիան։

Առաջնությանը կմասնակցեն հետևյալ երկրների ներկայացուցիչ մարզիկները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա։

Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 11 մարզիկ։

--00--ՀԶ