Արմավիրում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

af721eaa-9353-4282-909d-e60699ee08c5.jpg

Հունիսի 9-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի իր տանը, տնամերձ հողամասում ու օժանդակ շինություններում 44-ամյա մի տղամարդ աճեցնում ու պահում է թմրանյութ: Քրեական հետախույզներն այցելեցին նշված հասցե: Տղամարդը իրավապահներին հայտնեց, որ տանը պահում է մարիխուանա, որը պատրաստել է իր մշակած կանեփի թփերից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվել է տան ու տնամերձ հողամասի զննություն: Հայտնաբերվել է թափանցիկ տարայով դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

--00--ԶՀ