Սուրբ Աթոռի ներկայացուցիչն ու Արշակյանը նոր գեղաթերթիկ դրեցին շրջանառության մեջ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

նամականիշ

2021 թվականի հոկտեմբերի 27-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշով գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով:

Գեղաթերթիկի մարումը կիրականացնեն Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ գերաշնորհ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 630 ՀՀ դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի ձախ նամականիշի վրա պատկերված է Հովհաննես Պողոս II Պապը, ով այցելել էր Հայաստան 2001 թվականին, իսկ գեղաթերթիկի աջ նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապը, ով այցելել էր Հայաստան 2016 թվականին: 

Գեղաթերթիկի վերին և ստորին հատվածներում նշված են «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան» և «ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված է Խոր Վիրապի վանքը և Արարատ լեռը:

Թողարկման օրը` 27 հոկտեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 30,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 100,0 x 80,0 մմ

Տպաքանակը՝ 25 000 հ.

 --00—ՄՀ

Տեսանյութեր