Արագածոտնի պարեկների կողմից կանգնեցված «Մերսեդես»-ի վարորդը ապօրինի թմրանյութ ուներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Փետրվարի 14-ի կեսգիշերին մոտ Արագածոտնի պարեկները Կոշ գյուղի տարածքում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են Էջմիածնի 45-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Խուզարկությամբ տղամարդու մոտ իրավապահները հայտնաբերեցին կանեփանման զանգվածով երկու կաթուցիչ: Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է:

Հանգամանքները պարզվում են:

--00—ՅՄ