Արագածոտնում Howo բեռնատարը բախվել է հողաթմբին. վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

վթար

Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի. ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա  Մուրադ Հ.-ն իր վարած Howo մակնիշի բեռնատարով  Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամաքներում դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով  վարորդը տեղում մահացել է:  Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

--00—ՄՀ

Տեսանյութեր