Շվեյցարիայում այրել են Էրդողանի տեսքով խամաճիկը և թուրքական դրոշը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

3b0da268-9f60-40f1-92d2-96c3f3465dcf.jpg

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Յունիոն (UBS-Union Bank of Switzerland) բանկի դիմաց այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսքով պատրաստված խամաճիկը և թուրքական պետական դրոշը։ Հազարավոր մարդկանց կողմից կազմակերպված «Ֆեմինիստական գործադուլ» ակցիայի շրջանակներում «Ցյուրիխի հեղափոխական գործադուլի կոլեկտիվի» անդամները  «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառ են պարզել և տեղադրել սոցցանցերում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Դեպքի առնչությամբ շվեյցարական ոստիկանությունը պարզաբանել է, որ ակցիան անթույլատրելի է և տեղի է ունեցել առանց իրենց իմացության։

Գործին միջամտել են Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող Թուրքիայի դեսպանատունը և Ցյուրիխի հյուպատոսությունը։  

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ և նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև 2017-ի մարտի 25-ին Բեռնում՝ Դաշնային խորհրդարանի շենքի դիմաց «Ոչ» ցույցի շրջանակներում, որը կոչ էր անում Թուրքիայի քաղաքացիներին դեմ քվեարկել Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։

Պաստառի վրա պատկերված էր Էրդողանի լուսանկարը՝ ատրճանակը  գլխին ուղղած, իսկ նկարի ներքևում գրված էր «Սեփական զենքով սպանի՛ր Էրդողանին»։ 

Դեպքի առնչությամբ հարցուցվել էր քրեական գործ և ձերբակալվել էր 4 անձ։ Բեռնի դատախազության խոսնակը հայտնել էր, որ 2022-ի մարտի 9-ին 4 մեղադրյալներն արդարացվել են և նրանց արդարացման վճիռը ներկայացվել է Գերագույն դատարան։

--00--ԶՀ