Լիբիայի փողոցներում քաղաքացիները գցել են Թուրքիայի դրոշը և անցել վրայով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Լիբիայի արևելյան մայրաքաղաք Տոբրուկում Ներկայացուցիչների պալատի շենքի առջև քաղաքացիները ճանապարհի վրա գցել են Թուրքիայի պետական դրոշը, որ խորհրդարանի անդամները և  վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան անցնեն դրա վրայով, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝ թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական դրոշի հետ նման կերպ են վարվել գեներալ Հաֆթարի կողմնակիցները: Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում նկատվում է, թե ինչպես են ավտոմեքենայով  և ոտքերով կոխկրտում գետնին փռված Թուրքիայի դրոշը: 

Նշենք, որ անցյալ տարի Լիբիայում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի ուժերը զորավարժության ժամանակ որպես պայմանական հակառակորդի դրոշ և թշնամական խորդրանիշ օգտագործել էին Թուրքիայի դրոշը:

--00—ԼՄ

Տեսանյութեր