Նոր զարկ է տրվելու Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի գործունեությանը․ պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24news

336373928_774979544352108_662617239460360927_n.thumb_

Երեկ իմ նախագահությամբ տեղի էր ունեցել Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի շրջանակում քննարկվել են հիմնադրամի գործունեության առաջիկա ուղղությունները, խորհրդի անդամները ներկայացրել են բազմազան գաղափարներ, որոնք պետք է փորձենք իրականություն դարձնել առաջիկա ամիսներին: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Մեկ անգամ ևս իմ երախտագիտությունն եմ հայտնում խորհրդի անդամներին հետաքրքիր մտքերի փոխանակման և հայրենիքին իրենց նպաստը բերելու պատրաստակամության համար:

Հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս մեր հետագա աշխատանքում»,-գրել է նա:

--00—ՅՄ